«Խոսրովի անտառի» տնօրինությունը հորդորում է հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները


«Խոսրովի անտառի» տնօրինությունը հորդորում է հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

  • 18-07-2022 18:12:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
 
 
«Ուստի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը ֆեյսբուքյան էջում հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը:
 
Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն»,- ասված է արգելոցի հայտարարության մեջ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն