Ucom-ի գլխավոր հովանավորությամբ կայացավ տարվա գլխավոր գրքատոն` Newmag Summer Fest-ը


Ucom-ի գլխավոր հովանավորությամբ կայացավ տարվա գլխավոր գրքատոն` Newmag Summer Fest-ը

  • 18-07-2022 20:27:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Յուքոմ» ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 16-ին Երազ այգում տեղի է ունեցել Newmag հրատարակչության կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող Գրքի ամառային փառատոնը։ Մի ամբողջ օր  առանց դադարի ու ավելի քան 10 ժամ անցկացվել են գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, էքսպո ցուցահանդեսներ, մանկական ծրագրեր, մրցանակաբաշխություն, տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերա, և գրքատոնը եզրափակվել է համերգային ծրագրով։ Եվ ամենակարևորը՝ այդ օրը գրքասերները հնարավորություն են ունեցել գնելու հրատարակչության գրքերը մինչև 40 տոկոս զեղչով: 2022-ի գրքատոնն աննխադեպ մասշտաբային էր, քանի որ միանգամից 7 նոր գիրք է ներկայացրել Newmag-ը: Ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում, գրքեր, որոնք միաժամանակ լույս են տեսնում աշխարհի առաջատար երկրներում: Newmag-ի կարգախոսն է․ ակտուալ բովանդակություն, ինտենսիվ ընթերցանություն։ Այսինքն, հրատարակչությունը ձգտում է տարածել այնպիսի գրականություն, որը պետք է ընթերցողին այսօր, ու կարևոր է լինելու նաև վաղը. փառատոնի բացման պաշտոնական արարողության իր խոսքում նշել է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Սա Newmag-ի ամենամեծ միջոցառումն է, որը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների։ Մենք կարողացանք որպես համախոհների թիմեր օպերատիվ գործակցել՝ նաև այս փառատոնը բարձր մակարդակի հասցնելու համար։ Այս փառատոնը թիմային աշխատանքի արդյունավետության ապացույցն է: Չէ՞ որ միասնաբար կարող ենք անել այն, ինչն իրոք մեծ նշանակություն ունի շատերի համար, ծառայում է ավելի մեծ նպատակի և ավելի մեծ հանրային շահերի»: Newmag Summer Fest-2022-ին միացած «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական բազմաթիվ նախագծեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով, օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարներին: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play