Կասեցվել է «Անի և եղբայրներ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. չի իրականացվել պատշաճ ախտահանում


Կասեցվել է «Անի և եղբայրներ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. չի իրականացվել պատշաճ ախտահանում

  • 20-07-2022 18:44:32   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք):
 
Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
 
Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
 
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն