Հրդեհ է բռնկվել «ԳԱԶ-53» մակնիշի ցիստեռնում. վարորդի վիճակը ծանր է


Հրդեհ է բռնկվել «ԳԱԶ-53» մակնիշի ցիստեռնում. վարորդի վիճակը ծանր է

  • 20-07-2022 18:56:44   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ին, ժամը 13:31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳԱԶ-53» մակնիշի ցիստեռնում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել`14:07-ին: Այրվել է բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը՝ մասնակի: Հրդեհի հետևանքով վարորդը (Է. Ղ.) ստացել է այրվածքներ. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն