«Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով


«Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով

  • 20-07-2022 19:03:04   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով:
 
Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր եւ տեղային բուժումներ:
 
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարար:
 
Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play