Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր


Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

  • 22-07-2022 11:53:05   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 21-ին՝ ժամը 17։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 23:53-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 1500 հակ):
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն