Մուրադ Փափազյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, փորձում է հերքել Փարիզում Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը


Մուրադ Փափազյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, փորձում է հերքել Փարիզում Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը

  • 22-07-2022 19:18:54   | Ֆրանսիա  |  Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է, փորձում է հերքել Փարիզում  վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա  հարձակման կազմակերպումը։
Այն ինչ, դեռևս 2021 թվականի հունիս 1-ին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ  Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ին  հայտնել է, որ Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի այցի դեմ հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են անելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց։
«Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ․․․»,-ասել է  Մուրադ Փափազյանը։
Սրանով իսկ  Մուրադ Փափազյանը  խոստովանել է իր  իսկ կողմից վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա կազմակերպված  հարձակումը։
Ի դեպ, համացանցում կան նաև բազմաթիվ կադրեր վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման հետևանքների ու մեքենաների կրած վնասների մասին։
Ինչ վերաբերվում է Մուրադ Փափազյանի  մուտքը Հայաստան արգելելուն, ապա  արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց  հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ։ Բնականաբար սա չի վերաբերվում խաղաղ ցույցերին կամ ակցիաներին։
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play