Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները կանցնեն ուժեղացված ծառայության. Ումրշատյան


Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները կանցնեն ուժեղացված ծառայության. Ումրշատյան

  • 23-07-2022 20:12:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։ Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հայտարարության մեջ:
 
«Հորդորում ենք խստորեն պահպանել ոչ միայն ճանապարհային երթևեկության, այլև համակեցության կանոնները։ Պարեկները հետևողականորեն արձագանքելու են հասարակական կարգի ցանկացած խախտման։ Կոչ ենք անում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ, որպեսզի տոնական օրն անցնի առանց միջադեպերի և իր խորհրդին համահունչ։ Այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս իրավագիտակից ու իրավահարգ վարքագիծը։
 
Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ ու մաղթում անվտանգ և առանց միջադեպերի օր»,-ասված է հայտարարության մեջ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play