Մինչ օգոստոսի 31-ը «Յունիբանկի» Աշտարակ մասնաճյուղի հաճախորդների վարկերի մարումների ուշացումների համար տույժ չի կիրառվի


Մինչ օգոստոսի 31-ը «Յունիբանկի» Աշտարակ մասնաճյուղի հաճախորդների վարկերի մարումների ուշացումների համար տույժ չի կիրառվի

  • 25-07-2022 18:48:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Յունիբանկ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդների համար երկարաձգել է վարկերի մարումները, ուշացման դեպքում դրանք ժամկետանց չհամարելու որոշման ժամկետը կլինի մինչև օգոստոսի վերջ:
 
«Ըստ այդմ՝ 06.07.22թ.-31.08.22թ. ընկած ժամանակահատվածում «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդների համար վարկերի մարումների ուշացումը ժամկետանցում չի համարվի և տույժեր չեն կիրառվի:
 
Տեղեկացնում ենք նաև, որ «Աշտարակ» մասնաճյուղի հաճախորդները կարող են սպասարկվել բանկի այլ մասնաճյուղերում, մասնավորապես՝ « Գևորգ Չաուշ» մասնաճյուղում /հասցե՝ ք. Երևան, Բաշինջաղյան 188/5-6/, ինչպես նաև գործարքներ կատարել Յունիբանկի մոբայլ հավելվածով և տերմինալներով:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»,-ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Յունիբանկի Աշտարակ քաղաքում գտնվող մասաճյուղում պայթյուն էր տեղի ունեցել: Զոհվել էր մեկ հոգի, մի քանիսը տեղափոխվել էին հիվանդանոց:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն