Ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով զինծառայողը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ


Ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով զինծառայողը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

  • 25-07-2022 18:50:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
 
«Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play