Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով


Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

  • 26-07-2022 15:35:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուշադրություն
 
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
 
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 26-27-ի, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-21 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play