Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Երևանում. վարորդներից մեկը տեղում մահացել է


Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Երևանում. վարորդներից մեկը տեղում մահացել է

  • 26-07-2022 15:51:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով,  2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, հիշյալ վայրում  միմյանց են բախվել «Օպել» և «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է,  իսկ մյուս մեքենայի վարորդը և ավտոմեքենաներում գտնվող 4 ուղևորներ՝ ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play