Կապիկի ծաղիկն ախտորոշելու համար ՌԴ-ն Հայաստանին, Ղազախստանին, Թուրքմենստանին թեստեր է տվել
27-07-2022 17:16:37 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին թեստային համակարգեր է տրամադրել կապիկի ծաղիկն ախտորոշելու համար։ Տեղեկությունը հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
««Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները բարեկամ երկրների գործընկերների համար նաև կազմակերպում են հատուկ սեմինարներ, որոնք նվիրված են կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդներին»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին աշխարհն ահազանգել է կապիկի ծաղիկ կոչվող վիրուսի մասին։ Առաջին դեպքը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, երբ քաղաքացին վերադարձել էր Նիգերիայից, որտեղ էլ հավանաբար վարակվել էր: