Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են տեղակայվել


Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են տեղակայվել

  • 27-07-2022 17:24:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության:
 
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, անտառային հրդեհներին արագ արձագանքելու նպատակով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Սարավանի վարչական տարածքի անտառամերձ հատվածի «Փոքր լիճ» կոչվող տարածքում ծավալվել է հրշեջ ժամանակավոր հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:
 
Նշվում է, որ Արագածոտնի ՄՓՎ Աշտարակի ՀՓՋ-ի կողմից հրշեջ ժամանակավոր հենակետ է ծավալվել նաև Բյուրականի անտառտնտեսությունում։
 
Հենակետերը հագեցած են անհրաժեշտ գործիքներով, բեռնատարներով․ անձնակազմը պատրաստ է արձագանքել ցանկացած պահի:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play