Ադրբեջանի Ղազախ քաղաքը տեւական ժամանակ մնացել է առանց խմելու ջրի


Ադրբեջանի Ղազախ քաղաքը տեւական ժամանակ մնացել է առանց խմելու ջրի

  • 27-07-2022 18:36:17   | Ադրբեջան  |  Հասարակություն

Սոցցանցերում  ադրբեջանցի օգտատերերը դժգոհում են, որ  Ադրբեջանի 28 հազարանոց Ղազախ քաղաքը ամառվա տապին տեւական ժամանակ զրկված է խմելու ջրից։ Նրանք կոչ են անում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը լուսաբանել այդ խնդիրը, դժգոհում են Իլհամ Ալիեւի կառավարությունից, որը չի լուծում Ղազախի խմելու ջրի  խնդիրը։  Ղազախի բնակիչներից մեկը  համացանցում  գրել է․<< Ղազախ քաղաքին ջուր չեն տալիս։ Ջողազին եւ Դիդաբանին հայերը ջուր են տալիս, իսկ մեզ այնտեղից ջուր չեն տալիս>>։ Ներկայացված  լուսանկարի առաջին պլանում 44 միլիոն խորանարդ  մետր տարողություն  ունեցող , ներկայումս  փաստացի հայ-ադրբեջանական  սահման հանդիսացող  Ջողազի ջրամբարն է, իսկ երկրորդ, ետին պլանում՝  Դիդաբանի ջրամբարը, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Այդ ջրամբարներ են լցվում Ոսկեպար, Քարահան գետերի մաքուր ջրերը։
 
լրագրող
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն