Դեբեդ գետը աղտոտվել է․ ահազանգ (Տեսանյութ)


Դեբեդ գետը աղտոտվել է․ ահազանգ (Տեսանյութ)

  • 28-07-2022 18:42:53   | Լոռու մարզ  |  Հասարակություն

SOS
Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերներ ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են թափոններ։ 
Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։ 
Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։  Հուլիսի 8-ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերները առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև առավոտվա ժամը 10:00-ն, որպեսզի ջուրը մի փոքր պարզի և նոր սկսեն ջրամղման աշխատանքները ու այդպես արդեն շաբաթներ շարունակ։ Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել  եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։ Հավանաբար, արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո՝ մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։  
Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչացող հարյուրավոր  ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հասցվում։ 
Էս ինչ բարձիթողի և արհամարհական վիճակ է և անգործություն։ 
Այդպես չի կարող շարունակվել,  Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչները արդեն իսկ դիմումներ են պատրաստում և պետք կլինի՝ կանեն ավելին։ 
Իսկ դուք նոր հանքեր եք ուզում, այ կստանաք հա»։
 
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն