Խարբերդում կրտսեր եղբայրը դանակահարել էր ավագին


Խարբերդում կրտսեր եղբայրը դանակահարել էր ավագին

  • 29-07-2022 18:31:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 28-ին ոստիկանություն էր զանգել Նոր Խարբերդի 22-ամյա մի բնակիչ և հաղորդում տվել, որ եղբայրն իրեն դանակահարել է: Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ ժամը 09.30-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա եղբայրը դանակով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
 
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ 19-ամյա երիտասարդը Նոր Խարբերդի 9-րդ փողոցում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն