ՄԻՊ-ը քաղաքացիների է ընդունել Տավուշի ստորաբաժանումում և այցելել «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ


ՄԻՊ-ը քաղաքացիների է ընդունել Տավուշի ստորաբաժանումում և այցելել «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

  • 29-07-2022 19:48:07   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի չորրորդ օրը Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպիսի միջոցներով է հաստատությունն իրականացնում իր գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները:
 
«Այնուհետ քննարկվել են խնամքի կենտրոնում երեխաների լավագույն շահի ապահովման կոնկրետ մոտեցումներն ու կենտրոնի կողմից խնամքի ծառայությունների, ճնգնաժամային իրավիճակում հայտնված շահառուների հետ տարվող աշխատանքների մանրամասներ։
 
Շարունակելով հանդիպումները՝ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում, կատարվել է քաղաքացիների ընդունելություն։
 
Առաջնահերթ, Պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, և բարձրացված խնդիրների վերաբերյալ պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել են կոնկրետ գործողություններ:
 
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում Տավուշի մարզում գործող երեխաների,
 
երիտասարդների և հաշմանադամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ըստ աղբյուրի՝ նրանք առաջ են քաշել հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում հարմարեցումների գրեթե բացակայության, ինչպես նաև երեխաների և երիտասարդների կրթական իրավունքի իրացման և մշակութային միջավայրի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։
 
Նշվում է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացված մշտադիտարկման 4-օրյա այցերի ընթացքում արձանագրված խնդիրների մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն