Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում


Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում

  • 30-07-2022 18:21:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
 
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն