Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետի նշանակում Քննչական կոմիտեում


Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետի նշանակում Քննչական կոմիտեում

  • 03-08-2022 13:01:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Յուրա Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հիշյալ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:  
 
Արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Սերյոժայի Իվանյանի
կենսագրությունը
Յուրա Սերյոժայի Իվանյանը ծնվել է 1976 թվականին, Արարատի մարզի Ավշար գյուղում 
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
Աշխատանքային գործունեություն
2003-2005թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժին քննիչ
2005-2009թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ  
2012-2013թթ. –  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի առաջատար մասնագետ  
2013-2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ  վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, 
V-IX.2014թ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ  վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ
2014-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ  
V- VIII.2018թ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)  
2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ  
2019-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ  
2021-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ  
Պարգևներ
 
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
 
Այլ տվյալներ
 
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play