Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետներ և ԱԹՍ-ներ. վիրավորվել է 7 զինծառայող


Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետներ և ԱԹՍ-ներ. վիրավորվել է 7 զինծառայող

  • 03-08-2022 15:35:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
 
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
 
ԱՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play