Թուրք քաղաքական գործիչը խոստանում է Ադրբեջանին օգնել ավելի շատ, քան՝ Էրդողանը


Թուրք քաղաքական գործիչը խոստանում է Ադրբեջանին օգնել ավելի շատ, քան՝ Էրդողանը

  • 04-08-2022 11:20:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Թուրքիայի «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն, ով նախկինում եղել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական  «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, քննադատել է իր նախկին կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուին:
 
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
 
Այս համատեքստում Ինջեն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իշխանության գալու դեպքում իրենց քաղաքական ուժն ավելի շատ կօգնի Ադրբեջանին, քանի հիմա է դա արվում իշխանությունների կողմից։
 
«Թուրքիան Ադրբեջանին օգնեց: CHP-ի պատգամավորը վերկացավ և ասաց, որ «Ցավոք, Թուրքիան օգնել է Ադրբեջանին»: Դրա խելքին նայեք։
 
«Իշխանության գալու դեպքում մեր կուսակցությունն Ադրբեջանին ավելի շատ է օգնելու: Էրդողանը քիչ արեց, մենք ավելի շատ ենք օգնելու և Հայաստանի դիմաց Ադրբեջանին չենք տրորելու»,- ասել է կուսակցապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play