Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը կապահովվի միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով. Փաշինյան


Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը կապահովվի միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով. Փաշինյան

  • 04-08-2022 13:41:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ, սակայն բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին: 
 
«Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և  Նախիջևանի կապն ապահովել:
 
Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եկեք հատեք ՀՀ-ի սահմանը, հենց այսօր: Նախորդ տարվանից մենք մի քանի հատվածներում ունենք ՀՀ մաքսային, սահմանապահ ծառայության կետեր և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ հստակ ասված է՝ դա պետք է տեղի ունենան կողմերի համաձայնությամբ:
 
«Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարց, առաջինը պետք է լինի իրավական ընթացակարգերի ամրագրումն ու գործարկումը:   Այսօր պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, ապա նշված է, որ պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք թող գան հատեն, գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը: Ավելին, միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներով էլ կարող են: Այս ընթացքում Արդբեջանը չի էլ փորձել օգտվել: Դա պետք է տեղի ունենա ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:  
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play