ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև. Կոլոմինա


ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև. Կոլոմինա

  • 04-08-2022 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև:
 
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
 
«Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում լարվածության թուլացման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը