Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը
04-08-2022 19:33:34 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չի կարելի բացառվում, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ 2 և վիրավորվել 19 զինծառայող: