Մակրոնը կոչ է արել հարգել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները


Մակրոնը կոչ է արել հարգել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները

  • 05-08-2022 10:46:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը՝ տեղեկացնելով, որ Մակրոնն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով լիարժեք թափ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին:
 
«Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի՝ մասնավորապես Լաչինի միջանցքի զարգացումների առնչությամբ: Նա կոչ է արել անել ամեն բան՝ խուսափելու էսկալացիայից և լիարժեք ծավալ հաղորդելու Հայաստանի հետ բանակցություններին: Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները հարգելու կարևորությունը:
 
Ֆրանսիան շարունակում է սերտ շփման մեջ լինել կողմերի ու իր գործընկերների հետ՝ շարունակելու աջակցել ու նպաստել ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանի կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play