Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ


Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

  • 05-08-2022 11:48:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
 
Ելիսեյան պալատի փոխանցմամբ, հեռախոսազրույցները տեղի են ունեցել օգոստոսի 4-ին։
 
Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի Լաչինի միջանցքի տարածքում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նա կոչ է արել անել ամեն ինչ՝ էսկալացիայից խուսափելու և Հայաստանի հետ բանակցություններին լիարժեք ծավալ հաղորդելու համար։ Նա ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը։
 
Ֆրանսիան սերտ կապի մեջ է կողմերի և իր գործընկերների հետ, որպեսզի շարունակի աջակցել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը