Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից


Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

  • 05-08-2022 13:15:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եգիպտացորենով բեռնված Polarnet, Rojen և Navistar բեռնանավերը դուրս են եկել Օդեսայի մարզի նավահանգիստներից և ուղևորվել են Ստամբուլ՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
 
ՄԱԿ-ից էլ տեղեկացրել են, որ համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել այդ նավերին ծով դուրս գալ ուրբաթ օրը:
 
Նշվում է, որ Polarnet-ը տեղափոխում է 12000 տոննա եգիպտացորեն, Rojen-ը՝ 13041 տոննա, Navistar-ը՝ 33000 տոննա։ Նավերը նախ զննություն կանցնեն Ստամբուլի համակարգող կենտրոնում, ապա կշարունակեն ճանապարհը տարբեր ուղղություններով․ Polarnet-ը՝ թուրքական Կարասու քաղաք, Rojen-ը և Navistar-ը, համապատասխանաբար, բրիտանական և իռլանդական նավահանգիստներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play