Հովիկ Ստուդիոն կրկին ներկայացավ Երևանում՝ 3 տարի ընդմիջումից հետո


Հովիկ Ստուդիոն կրկին ներկայացավ Երևանում՝ 3 տարի ընդմիջումից հետո

  • 05-08-2022 14:46:20   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հուլիսի 28֊ին Երևանի "Առնո Բաբաջանյան" համերգասրահում Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրը, իր անունը կրող Պարի Ակադեմիան  ներկայացավ շքեղ համերգային ծրագրով, որտեղ մասնակցում էին Հովիկ Ստուդիոյի  մոսկովյան, Երևանի և Արտաշատի սաները։ Երևանի հանդիսատեսը հասցրել էր կարոտել նրանց աշխույժ, յուրօրինակ և հուզառատ պարերը։
Համերգի խորագիրն էր "Պարիր մեզ հետ` հոգուդ շունչ տուր, վեր խոյացիր` երկրիդ լույս տուր"։
 
Լեփ լեցուն դահլիճն առանձնահատուկ ջերմություն նվիրեց  նրանց ողջ համերգի ընթացքում։ 
Բեմադրությունների հիմնական հեղինակն էր գլխավոր բալետմաստեր` Գագիկ Հայրապետյանը, որի էպիկական պարերը գերում են բոլորին։ Ծրագրում ներկայացված էին նաև  պարուսույց֊բեմադրողներ Հովհաննես Խաչատրյանի, Մհեր Մարգարյանի և Քնարիկ Ավագյանի բեմադրությունները։
 
Համերգի հյուրերն էին ժողովրդական երգի  սիրված կատարողներ` Վարդան Բադալյանը և Եվա Եգանյանը։ Վերջինիս հետ իր պարային նուրբ կատարումով հանդես եկավ Էլինա Դանիելյանը։
 
Շատ տպավորիչ էր նաև փոքրիկ դաշնակահար Էրիկ Ապրեսյանի ելույթը։
 
Հաղորդավարական գեղեցիկ դուետով հանդես եկան Կարեն Մոլիտվինը և Սոնա Սաֆարյանը։
 
"Մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս, այլ միայն ասում ենք ցտեսություն"֊ ավանդական խոսքով ավարտեց Ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը` խոստանալով մյուս տարի վերադառնալ Օպերային թատրոնի հարազատ բեմ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play