Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին հորդորել է մինչեւ սեպտեմբերի 25-ը լքել գյուղը
05-08-2022 15:21:06 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Այսօր Աղավնո համայնք է այցելել Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Բնակիչների հետ հանդիպմանը վերջինս զգուշացրել է, թե մինչև սեպտեմբերի 25-ը ժամանակ է տրվում, որպեսզի համայնքաբնակները լքեն գյուղը, քանի որ Բերձորից Աղավնո հանձնվելու է թշնամական կողմին:
Սա վրդովեցրել ու զայրացրել է Աղավնոյի բնակիչներին. վերջիններս սպառնացել են հրկիզել իրենց իսկ տները:
Ռեժիմի այս բացահայտ դավաճանական քաղաքականությանը ընդդիմացող մեր հայրենակիցներին Խանումյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 25-ից հետո իրենց կյաքն այստեղ վտանգված է, քանի որ Բերձորի միջանցքում այլևս «խաղաղապահներ» չեն լինելու, վերջիններս տեղափոխվում են՝ միջանցքը հանձնելով ադրբեջանական կողմին:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն