Պուտին-Էրդողան հանդիման օրակարգում նաև ղարաբաղյան հակամարտության հարցն է


Պուտին-Էրդողան հանդիման օրակարգում նաև ղարաբաղյան հակամարտության հարցն է

  • 05-08-2022 15:33:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, երկկողմ տնտեսական համագործակցությունն, այդ թվում՝ էներգետիկ նախագծերը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։
 
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում է նաև ղարաբաղյան հակամարտությունը։
 
«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն [ղարաբաղյան հակամարտության] սրման կապակցությամբ», - ասել է Պեսկովը և հավելել, որ ռուսական կողմը «ուշադիր հետևում է, և, բնականաբար, անհանգստացած է իրավիճակի սրման կապակցությամբ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play