Ուկրաինայում հարկադրաբար արդեն առգրավվել են 750 մլն դոլարի ռուսական ակտիվներ. Զելենսկի


Ուկրաինայում հարկադրաբար արդեն առգրավվել են 750 մլն դոլարի ռուսական ակտիվներ. Զելենսկի

  • 06-08-2022 13:46:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ուկրաինայում հարկադրաբար արդեն առգրավվել են 28 մլրդ գրիվնայի (750 մլն դոլար) ռուսական ակտիվներ։ Այդ մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
 
«Խորհրդակցություն եմ անցկացրել պատժամիջոցների քաղաքականության, ռուսական ակտիվների առգրավման շուրջ։ Ինչպես հաղորդել են պաշտոնյաները, Ուկրաինայում արդեն հարկադրաբար առգրավվել են 28 միլիարդ գրիվնայի ակտիվներ: Այս աշխատանքը շարունակվում է։ Ռուսական պետությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ առաջարկվել է առգրավել»,- ասել է նախագահը։
 
Զելենսկու խոսքով՝ այդ ամենը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայի կրած վնասի փոխհատուցմանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը