Վրաերթի ենթարկված 25-ամյա կնոջ ու իր 7 ամսական որդու կյանքը փրկել չի հաջողվել


Վրաերթի ենթարկված 25-ամյա կնոջ ու իր 7 ամսական որդու կյանքը փրկել չի հաջողվել

  • 06-08-2022 21:24:08   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջ և նրա յոթ ամսական որդուն: Երեխան մահացել է, իսկ 25-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
 
Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 5-ին 25-ամյա Ռիմա Հովհաննիսյանը հիվանդանոցում նույնպես մահացել է:
 
Քննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն