Փետրվարից ի վեր ավելի քան 3,2 մլն փախստական Է ժամանել ՌԴ Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից


Փետրվարից ի վեր ավելի քան 3,2 մլն փախստական Է ժամանել ՌԴ Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից

  • 08-08-2022 12:56:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից փախստականների թիվը, որոնք փտրվարից ի վեր ժամանել են Ռուսաստան, գերազանցել Է 3,2 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր:
 
«Փետրվարից ի վեր ՌԴ-ի սահմանը հատել Է ավելի քան 3,2 միլիոն մարդ, ներառյալ 507 հազար երեխա: Փասխստականների ընդհանուր թվի կեսը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը