ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում. FT


ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում. FT

  • 08-08-2022 14:42:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Եվրոպայի Էներգետիկական ընկերությունների մի մասը Մեծ Բրիտանիային կոչ Է արել անհապաղ միջոցներ ձեռնարկելու բնական գազի մեջ վտանգավոր խառնուրդների պատճառով, որը երկիրն ուղարկում Է մայր ցամաք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին այդ մասին հաղորդել Է Financial Times (FT) թերթը:
 
Թերթի տեղեկատվությամբ՝ Եվրոպայում Էներգետիկական ճգնաժամի եւ այն անհանգստության ֆոնին, թե ՌԴ-ն լիովին կդադարեցնի գազի արտահանումը, Մեծ Բրիտանիան ավելացրել Է դրա մատակարարումները Եվրամիության երկրներին: Այսպես, Բրիտանիան վերամշակում Է խոշոր ծավալներով հեղուկացված բնական գազ, որն ստացվում Է այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Կատարը, ինչից հետո գազը ստորջրյա խողովակաշարերով արտահանում Է Բելգիա եւ Նիդեռլանդներ: Սպասվում Է, որ ձմռանը Բրիտանիան հույս կդնի այն գազի վրա, որը հետ կստացվի մայրցամաքային Եվրոպայի ավելի ծավալուն պահեստարաններից: Ինչպես նշում Է թերթը, վերջին մի քանի ամսում գազի մեջ խառնուրդների քանակը հասել Է աննախադեպ մակարդակի:
 
Տարեսկզբից հոսքի աղտոտման մակարդակը սահմանափակել Է Բրիտանիայի եւ Բելգիայի միջեւ խողովակարի աշխատանքը եւ երկու անգամ հանգեցրել խողովակաշարի կանգնեցման նորոգման նպատակով: Financial Times-ն ընդգծում Է, որ կարծր խառնուրդների թվում հանդիպում են թունավոր, ճառագայթաակտիվ եւ հրակիր նյութեր: Այն դեպքում եթե Լոնդոնը չլուծի վտանգավոր խառնուրդների հետ կապված խնդիրը եւ ըստ որում շարունակի ավելացնել գազի արտահանումը, այդ ռեսուրսի մատակարարումները Բրիտանիայից Եվրոպային կարող են դադարցվել անվտանգության նկատատառումնեով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play