Չավուշօղլու. «Մենք վերստին նախազգուշացնում ենք Երևանին»
08-08-2022 15:08:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշղլուն Հայաստանին կոչ է արել «հրաժարվել նոր սադրանքներից»: Այդ մասին Չավուշօղլուն այսօր ասել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գումարված դեսպանների 13-րդ համաժողովում:
«Պատերազմի {Ղարաբաղում} ավարտից հետո Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքեր է գործադրում: Հիմա մենք խոսում ենք ոչ թե Ադրբեջանի գրավյալ տարածքների, տեղահանվածների, փախստականների և կոնֆլիկտի մասին, որը կարող է վերսկսվել ցանկացած պահին, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին:
Մենք վերստին Հայաստանին կոչ ենք անում զերծ լինել {Ղարաբաղում Ադրբեջանի դեմ} նոր սադրանքներին մասնակցելուց»,- ասել է Չավուշօղլուն: