Չինաստանը կոչ է արել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից


Չինաստանը կոչ է արել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից

  • 08-08-2022 15:38:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասությունները։
 
Չինաստանը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին։
 
«Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Հուսով ենք, որ կողմերը կհետևեն հրադադարի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից, ինչպես նաև կկարողանան քաղաքական երկխոսության միջոցով վերացնել հակասություններն ու տարաձայնությունները»,–ասել է նա։
 
Հայտնել էինք, որ երեկ` օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
 
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը։
 
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play