Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1


Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1

  • 08-08-2022 19:27:04   | Չինաստան  |  Սպորտ

armsport.am Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:
 
Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակի է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ:
 
Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանտ սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:
 
Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանն էլ ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play