ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը


ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը

  • 08-08-2022 20:10:45   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
 
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը