Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը


Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը

  • 09-08-2022 10:48:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է արգենտինական գրականության՝ «Programa Sur» թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2022 թվականի փուլը: 
 
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:
 
Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակված լինեն մինչև 2023 թ. նոյեմբերի 30-ը:
 
«Programa Sur» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը: 2010 թվականից ի վեր «Programa Sur»-ի շրջանակում իսպաներենից հայերեն են թարգմանվել արգենտինացի այնպիսի հայտնի գրողների գործեր, ինչպիսիք են Խուլիո Կորտասարը, Անա Մարիա Շուան, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Լեոպոլդո Լուգոնեսը, Ռոբերտո Արլտը, Կարլոս Վիտալեն և ուրիշներ:
 
Դրամաշնորհային ծրագրին դիմելու ընթացակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Programa Sur»-ի պաշտոնական կայքում՝ http://programa-sur.mrecic.gov.ar
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը