Կրեմլը սպառնում է թիրախավորել Ուկրաինայում «Բայրաքթարների» գործարանը


Կրեմլը սպառնում է թիրախավորել Ուկրաինայում «Բայրաքթարների» գործարանը

  • 09-08-2022 15:42:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կդառնա ռուսական զորքերի հարվածների թիրախ և նոր տառապանքներ կբերի ուկրաինացիներին, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Նման կառույցի ստեղծման փաստն, իհարկե, անմիջապես ընկնում է ապառազմականացման թեմայի տակ։ Սա պետք է հասկանալ» ,- ասել է Կրեմլի խոսնակը։
 
Նախօրեին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցել:
 
Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ թուրքական ընկերությունն արդեն ձեռք է բերել գործարանի համար նախատեսված տարածքը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play