Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ


Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ

  • 09-08-2022 17:40:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: Այս մասին Aravot.am-ին պատմեց Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը:
 
Ըստ նրա՝ բնակիչներով գյուղի կենտրոնում հավաքված էին, մեկ էլ տեսնում են՝ Վիտալի Բալասանյանը գալիս է ադրբեջանցի գեներալների հետ․ «Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ նա թուրքերի հետ հանգիստ շրջում է, մենք Շուշիի պոստերում էլ ենք տեսել, թե ինչպես է քաղցր-քաղցր զրուցում դրանց հետ»։
 
Սաթիկ Ասատրյան «Ադրբեջանցիներն արդեն եկել՝ մեր տներն էին նայում: Վիտալին ցույց էր տալիս մեր տները՝ հավաստիացնելով, որ մենք չենք քանդում, չենք ավերում, նորմալ է ամեն ինչ: Պատկերացնում ենք՝ ինչ եղավ մեր վիճակը, որ նայում էինք այդ ամենին: Մեր բնակիչներից մի շատ համարձակ կին մոտեցավ Վիտալիին ու ասաց՝ մեր հողերը սաղ ծախեցիք, քիչ է, հրահանգել ես ժողովրդին, որ մի չոփ վնաս չտան, ինչի՞ համար: Մարդիկ տարիներով ապրել են, ստեղծել են, դուք ասում եք՝ բանալիներով կփակեք, կբերեք կտաք, ղեկավարներին: Ի՞նչ է, մեզ էլ Լաչինի հե՞տ եք վաճառել: Վիտալին ապշած մեզ էր նայում, հետո նստեցին ավտոն ու թռան: Կարելի՞ է նման բան անել»,- սրտնեղեց Սաթիկ Ասատրյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Վիտալի Բալասանյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ինչպես նաեւ գրավոր հարցմանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը