Ճապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել


Ճապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել

  • 10-08-2022 10:27:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ճապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել, հայտնում է Kyodo գործակալությունը: Նախարարների կաբինետի հատուկ նիստը սկսվել է տեղի ժամանակով 11.30-ին (Երևանի ժամանակով 06.30-ին):
 
Ինչպես սպասվում է, շուտով հայտնի կդառնա վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ Ճապոնիայի կառավարության նոր կազմը:
 
Ի սկզբանե կադրային փոփոխություններ էին սպասվում սեպտեմբերի սկզբին, սակայն Կիսիդան որոշել է դրանք հիմա իրականացնել՝ կապված «նոր կապիտալիզմ» տնտեսական հայեցակարգի խթանումն արագացնելու մտադրության հետ, սննդի և վառելիքի գների աճի պատճառով միջոցառումների ընդունման անհրաժեշտության հետ, ինչպես նաև խորհրդարանի նստաշրջանին նախապատրաստվելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը