ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել


ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել

  • 10-08-2022 10:40:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարության որոշումն արգելափակել է միջազգային տեսչության այցը Զապորոժիեի ԱԷԿ:
 
Կիևի կողմից Զապորոժեի ԱԷԿ-ին հասցված հարվածների շուրջ ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, անպատասխանատու է գործել: Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Ինձ թվում է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունում, որը զբաղվում է միջուկային էներգետիկայի խնդրով, այդ թվում՝ տեխնածին աղետների հետևանքներով և ընդհանուր առմամբ լայն իմաստով այդ պրոբլեմատիկայով, պետք է հասկանան՝ աշխարհը դանակի եզրով է քայլում։ Եվ դրանք գիտնականների վտանգավոր փորձարկումները չեն, որոնք կատարում են ի նպաստ խաղաղության, զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, դրանք Կիևի ռեժիմի հանցավոր գործողություններն են իրենց բացարձակ անօրինականությունների շրջանակում, որը կործանարար բնույթ է կրում, որի հետևանքները չեն սահմանափակվի ոչ մի աշխարհագրական շրջանակով», - ասել է նա:
 
Նրա խոսքով՝ այդ որոշումը, որն արգելափակել է Գրոսի ուղևորությունը Զապորոժեի ԱԷԿ, «անպատասխանատու է, որը մի շարք վտանգավոր իրադարձություններ է առաջացնում»։
 
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտում չեն համաձայնեցրել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Զապորոժեի ատոմային էլեկտրակայան, ինչը թույլ է տվել Կիևին կրկին սադրանքներ իրականացնել կայանի շրջանում:
 
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։
 
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։
 
Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play