Խստացված համատեղ վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ


Խստացված համատեղ վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ

  • 10-08-2022 14:19:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամաբ, որի ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները:
 
Կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3 են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը:
 
Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ և կսահմանվի վարչական պատասխանատվություն:
Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է:
 
Խստացված համատեղ վերահսկողությունը շարունակական է:
 
ՀՀ ՍԱՏՄ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play