Բայրամով․ «Հայաստանը որոշ կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում»


Բայրամով․ «Հայաստանը որոշ կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում»

  • 10-08-2022 14:39:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
 
Ալժիրի արտգործնախարար Ռամտան Լամամրայի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է․ - «Ես պատմել եմ Ռամտան Լամամրային եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող որոշ կառուցողական մոտեցումների մասին։
 
Ադրբեջանը հարևան երկների հետ բնականոն հարաբերություններ ձևավորելու կողմնակից է։ Հարաբերությունների կարգավորման հարցում մենք կարող ենք առաջ շարժվել սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի հիմա վրա»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը