Տեղահանված հարյուրից ավելի արցախցի աշակերտներ հանգստանում են Սևանի ափին կազմակերպված ճամբարում
10-08-2022 19:21:53 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 18-ը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Սևանի «Ծովինար» ռազմամարզական ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնի Արցախի բռնազավթված բնակավայրերից տեղահանված 114 աշակերտ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ տեղահանված արցախցի երեխաներին ճամբարում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել Օպերատիվ շտաբի դիմում-խնդրանքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:
«Արդյունքում՝ գերատեսչությունն արցախցի երեխաներին է զիջել իր աշխատակիցների երեխաների համար նախատեսված 114 տեղը։ Օպերատիվ շտաբը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ընդառաջելու, իսկ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը՝ ֆինանսավորելու համար»,- մասնավորապես նշված է հաղորդագրությունում: