Էս նկարի տղան 40֊50 կգանոց քարեր էր բարձրացնում, փորձում տեսնել ներսում մարդ մնացել է, թե՞ ոչ


Էս նկարի տղան 40֊50 կգանոց քարեր էր բարձրացնում, փորձում տեսնել ներսում մարդ մնացել է, թե՞ ոչ

  • 15-08-2022 18:18:11   | Հայաստան  |  Հասարակություն

Քանի որ ամբողջ վիրտուալ տիրույթում ու ԶԼՄ֊ներով ավելի շատ խոսվեց քանոնահարուհու, սալյուտ խփողների, համերգի և դրա ժամանակ տժացողների մասին ու իրենցով պռոյեկտվեց ամբողջ ազգը , ստիպված , ճարահատյալ խոսեմ մյուս բևեռի` դրականի մասին, էս մղձավանջի մեջ։  Ժողովուրդ դուք միայն տեսնեք երեկվանից ինչքան կամավորներ են եկել ու ի՞նչ աշխատանք են կատարում։ Էս նկարի տղային, ում չեմ ճանաչում , չգիտեմ ով է , տեսնեիք ինչ տիտանական աշխատանք կատարեց, ոնց էր ծանր պանելները առանց ձեռնոց կամ որևէ այլ գործիքների օգնում բարձել բեռնատարները , ոնց էր 40֊50 կգանոց քարերը բարձրացնում գցում մեքենաների  բեռնախցիկը,  քարերի տակ մեքենաները հայտնաբերելով ոնց էր արագ մաքրում , փորձում տեսնել ներսում մարդ մնացել է , թե՞ ոչ , ձեզ մոտ ապագայի նկատմամբ հավատի գործակիցը մի քանի անգամ կբարձրանար։ 
Եվ ի վերջո այս ամենին մի բան էլ գումարվեց , երբ հեռախոսազրույցներ լսեցի , սա հաստատ չեմ հիշում նկարի տղան էր , թե ուրիշ կամավոր , որ առավոտյան երեխա էր ունեցել ու այդքանը թողած , շամպայն տրաքացնելու տեղը եկել որոնողական աշխատանք էր անում ուղղակի սիրտս լցվեց, հիացած նայում էի իրենց։ Կամավորների մեջ տեսա նաև գլուխը կախ աշխատող մեր դերասաններից մեկին, Գևորգ էր անունը կարծեմ , երեսին էլ դաջվածք կար ACAB։ 
Ասում եմ ճիշտ է մի կողմից էս վիճակում տժժացողներ ունենք , մյուս կողմից էլ այս տղերքի նման սրտացավ մարդիկ, լավ մարդիկ։
Շատ կուզեի , որ պետական մակարդակով այս տղային գոնե մի հատ շնորհակալագիր տան, իսկ եթե երեկ ինքն էր երեխա ունեցել , ճիշտ եմ հիշում , ապա վստահ եմ ապագայում իր հորով հպարտանալու շատ առիթներ է ունենալու իր երեխան։ Էսքանը։ 
 
Գրառումը՝ Арутюн Мнацаканян - ի էջից
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն