Որոշում է կայացվել միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները. Հայկ Կոստանյան


Որոշում է կայացվել միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները. Հայկ Կոստանյան

  • 23-08-2022 11:19:51   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո`  օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
 
Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
 
Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։
 
Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։
Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ։»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն