Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը
25-08-2022 12:21:56 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։